Քաղաքական 

ԲՀԿ-ականները խուսափում են շփվել միմյանց հետ, բոլորը տագնապի մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում բոլորն անցել են «ջրի հատակը», որևէ մեկը որևէ հարցի չի պատասխանում, մանավանդ՝ Նապոլեոն Ազիզյանի հետ կապված սկանդալից հետո: Ի դեպ, Ազիզյանի ԱԺ չգնալու պատճառներից է ոչ միայն նրա տարիքը, այլև այն, որ պարտավորությունները չի կատարել՝ ծախսել է Ծառուկյանի տրամադրած գումարները, սակայն չի բերել այնքան ձայն, որքան խոստացել էր:

Վերջինիս հետ լուրջ զրույց է տեղի ունեցել ինքնաբացարկի դիմումից հրաժարվելու «առնչությամբ», ասվել է, որ «խաղի կանոններ» է խախտել: Ըստ այդմ, պառլամենտ կմտնի Վահե Էնֆիաջյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից