Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

analitik.am

Ապրիլի 17-ին, ժամը 23:00-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ-Սուրբ Հովհաննես եկեղեցի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Grand Cherokee» մակնիշի 15 US 357 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Ապրիլի 17-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վարդենիս-Նորակերտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել Հ. Շ.-ին պատկանող «Lexus470» մակնիշի 51 MU 555 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նույն շարքից