Քաղաքական 

Թրամփը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ, հայտնում է Anadolu-ն:

Գործակալությունը նշում է, որ Թրամը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Էրդողանին հաղթանակի առթիվ:

Տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել նաև Սպիտակ տունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները խոսել են  սիրիական քիմիական խնդրի մասին, մասնավորապես խոսքը վերաբերում է ամերիկյան վերջին հարվածներին. «Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ԱՄՆ գործողություններն աջակցելու համար, կողմերը համաձայնության են եկել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Նույն շարքից