Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխություններն անցկացնելուց հետո ապրիլի 17-ին Անկարայում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև: Իր ելույթում Էրդողանը չի մոռացել խոսել ԵԱՀԿ դիտորդների մասին՝ կոշտ քննադատության ենթարկելով վերջիններիս:
Էրդողանը հայտարարել է, որ դիտորդները պետք է իմանան իրենց տեղը. «Մենք չենք պատրաստվում լսել նրանց պատրաստած քաղաքական նկատառումներ ունեցող հաշվետվությունները»:
Նրա խոսքերով, Թուրքիայում անց է կացվել այնպիսի հանրաքվե, որը չեն կարողացրել անցկացնել արևմտյան երկրները:
Էրդողանը նաև նշել է, որ հանրաքվեի արդյունքներից դիտորդներն ավելի դժգոհ են, քանի Թուրքիայի ընդդիմությունը: