Հասարակություն 

Լոս Անջելեսի դատարանը որոշել է ձերբակալել Լուիս Միգելին

Լոս Անջելեսի դաշնային դատարանը որոշել է ձերբակալել մեքսիկացի հայտնի երգիչ Լուիս Միգելին, հայտնում է Univision-ը:

Դատարանը որոշել է երգչին ձերբակալել, քանի որ վերջինս խախտել է դատական որոշումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է դրան, որ երգիչը պարտավոր է եղել ներկայանալ դատարան և վկայություն տալ պայմանագրի կետերը խախտելու գործով:

Վերոնշյալ  գործի շրջանակներում հայտնի է, որ Միգելը պարտավոր է եղել ավելի քան 1 միլիոն դոլար վճարել իր նախկին մենեջեր Ուիլյամ Բրոքգաուզուին, սակայն չի արել դա:

Նույն շարքից