Հասարակություն 

Ավստրալիական դպրոցում զինվորական պատրաստություն են դասավանդում ֆիզպատրաստության փոխարեն

analitik.am

Ավստրալիական Քվինսլենդի Mabel Park High միջնակարագ դպրոցում ֆիզպատրաստության փոխարեն աշակերտներին դասավանդվում է  զինվորական պատրաստություն, որը դասավանդվում է ավստրիալական բանակի կուրսանտներին: Այս մասին հայտնում է abc.net.au-ն՝ հավելելով, որ դասընթացները վարում է նախկին զինվորական Լիզա Հենդերսոնը:

«Զինվորական պատրաստությունը դասավանդվում է, որպեսզի երեխաները կարգուկանոն սովորեն և բնավորություն ունենան»,-պատմել է Հենդերսոնը:

Դասի ժամին բոլոր աշակերտները կրում են զինվորական հագուստ,  կատարում են բարդ վարժություններ, մասնակցում  թիմային մարզումների, սովորում են տարբեր բանակային հնարքներ և այլն:

Ծրագիրն ունի փորձնական բնույթ:

Նույն շարքից