Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Դենիսենկոն պատմել է մի միջադեպի մասին, որը փչացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարաբերությունները:
Դենիսենկոյի խոսքերով, մոտ 10 տարի առաջ Լուկաշենկոն Զատիկի նվերներով զամբյուղ է ուղարկել Տիմոշենկոյին: Զամբյուղի մեջ նաև երշիկ է եղել: Սակայն նվերը այդպեսէլ չի հասել Տիմոշենկոյին, այն վերցրել են անվտանգության աշխատակիցները, ովքեր նվերի մասին տեղյակ չեն պահել Ուկրաինայի վարչապետին և կերել են ամբողջ պարունակությունը:
Դրանից մի քանի շաբաթ անց քաղաքական գործիչների միջև զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում Լուկաշենկոն Տիմոշենկոյին հարցրել է. «Յուլյա Վլադիմիրի, իմ երշիկ Ձեզ դուր եկա՞վ»: Տիմոշենկոն չի հասկացել հարցը և Լուկաշենկոն հասկացել է, որ վերջինս նվերը չի էլ փորձել: Դրանից հետո իբր նրանց հարաբերությունները վատացել են: