Հասարակություն 

Սպասվող ջրանջատումների մասին

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 10.00-ից մինչեւ ապրիլի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Արագածոտն, Եդեսիա, Կոշ, Շամիրամ գյուղերի, «Աշտարակ Ձու», «Աշտարակ Կաթ» ընկերությունների, Կոշ քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից