Հասարակություն 

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

analitik.am

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Մարտ ամսին Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 1277 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

Նույն շարքից