«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում, դեռ մանդատները չստացած, կրկին սկսել են բաժանել արջի մորթին: ՀՀԿ կանայք` «չոլկաները» հետ սանրած, զբաղված են ոչ միայն հանձնաժողովի նախագահ դառնալու սրբազան պատերազմով, այլեւ փորձում են լավ սենյակներ ձեռք բերել:
Ոչ միայն ՀՀԿ կանայք, բոլոր նրանք, ովքեր անցնող գումարման նստաշրջանում առանձնապես գոհ չեն եղել իրենց սենյակներից, փորձում են «Լաչինի միջանցքով» (այդպես է կոչվում ԱԺ նոր կորպուսը հնին կապող երկար միջանցքը) սահել դեպի դահլիճամերձ տարածք: Բանն այն է, որ ՕԵԿ ֆրակցիան լավագույն տեղում էր նստում` ֆոյեին կից, դահլիճին շատ մոտ, հիմա «նորագիրներ-շուստրիները» փորձում են ձեռք գցել այդ սենյակները` բանակցելով ԱԺ գործերի կառավարչի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում