Քաղաքական 

Իրանն աշխարհում առաջատար է ահաբեկչության հովանավորչության գործում. ԱՄՆ պետքարտուղար

Իրանի սադրիչ գործողությունները սպառնում են ԱՄՆ-ին, տարածաշրջանին և ամբողջ աշխարհին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Իրանն աշխարհում առաջատար է ահաբեկչության հովանավորչության գործում: Նրանք պատասխանատու են բազմաթիվ հակամարտությունների համար: Իրանը պատասխանատու է ԱՄՆ-ի շահերը խարխլելու համար այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Եմենը, Լիբիան: Նրանք պատասխանատու են նաև Իսրայելի վրա տեղի ունեցող շարունակական հարձակումների համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Թիլերսոնի խոսքերով, Իրանը կարող է անցնել նույն ճանապարհը, ինչ Հյուսիսային Կորեան, և աշխարհը ստիպված կլինի հաշվի նստել դրա հետ. «ԱՄՆ-ը կցանկանար խուսափել իրավիճակից, երբ ստիպված կլինենք ապացուցել, որ ռազմավարական համբերատարությունը սխալ ճանապարհ է»:

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է նաև Իրանի միջուկային ծրագրի մասով անցած տարի ստորագրված պայմանագրի մասին՝ նշելով, որ դա չի խանգարում Թեհրանին դառնալ միջուկային պետություն:

Նույն շարքից