Աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամոսը հաստատել է, որ շուտով մայր է դառնալու, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վերջինիս ներկայացուցիչ Քելլի Բուշ Նովակին:
Նշվում է, որ 35-ամյա մարզուհն իր առաջնեկին լույս աշխարհ է բերելու 2017 թվականի աշնանը:
Ավելի վաղ TMZ-ն հայտնում էր, որ Սերենան գտնվում է հղիության 20-րդ շաբաթում:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսի ընտրյալը հայազգի Ալեքսիս Օհանյանն է, ով Reddit-ի հիմնադիրներից մեկն է: Զույգը նշանվել է 2016 թվականի դեկտեմբերին: