Քաղաքականություն 

Օբաման խաբել է մեզ. Էրդողան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաբել է Անկարային և աջակցություն է ցուցաբերել Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության սիրիական քրդերին, չնայած եղել է հակառակ պայմանավորվածությունը:

Անկարան Ժողովուրդների դեմոկրատիա քրդական կուսակցությունը համարում է ահաբեկչական ուժ և ոչ մեկ անգամ է ամերիկյան կողմին մեղադրել այդ ուժին օգնելու մեջ:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկելու ենք այն հարցը, թե փոխելու է արդյո՞ք ԱՄՆ-ն իր քաղաքականությունը  YPG-ի և PYD-ի մասով: Ես փաստաթուղթ եմ ներկայացնելու: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր կա  PYD-ի դեմ պայքարի մասով, այն գործում էր նախագահ Օբամայի օրոք: Սակայն պետք է ասեմ, որ Օբաման խաբեց Թուրքիային այս հարցում: Հույս ունեմ, որ ԱՄՆ նոր ղեկավարության դիրքորոշումն այլ կլինի և նրանք թույլ չեն տա նույն սխալը»,-ասել է Էրդողանը:

Նույն շարքից