Հասարակություն 

Հիմնադրամն անակնկալ է մատուցել Բավրայի դպրոցականներին

Հիմնադրամն ամանորյա անակնկալ է մատուցել Շիրակի մարզի Բավրա գյուղի դպրոցականներին: Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ` ի դեմս բարերար Նշան Դեւեջյանի, դպրոցը հիմնովին կահավորվել է եւ համալրվել համակարգչային տեխնիկայով: Հանդես գալով ուսուցիչների եւ աշակերտների անունից` դպրոցի տնօրեն Արմեն Վարդանյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը եւ ասաց. «Անչափ շնորհակալ ենք նվերի համար: Խոստանում ենք, որ մեր բարերարների հաջորդ այցին իրենց կզարմացնենք մեր առաջադիմությամբ եւ գիտելիքներով»: Հիմնադրամի ներկայացուցիչներն էլ խոստացան դպրոցի 74 աշակերտի անունից գրված շնորհակալական նամակը եւ գեղեցիկ ձեռագործ աշխատանքը փոխանցել բարերարին: Նշենք, որ բարերար Նշան Դեւեջյանը ֆինանսավորել է նաեւ շուրջ 650 բնակիչ ունեցող գյուղի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի կառուցումը: Արդեն գարնանը գյուղը կունենա բարեկարգ վարչական կենտրոն, բուժկետ, գրադարան, հանդիսությունների սրահ եւ համակարգչային սենյակ:


Հայաստան Համահայկական Հիմնադրամ

Նույն շարքից