Հասարակություն 

Բեյրութում կանայք հարսանեկան զգեստներ են կախել լողափին

analitik.am

Լիբանանցի կանայք Բեյրութի լողափերից մեկում հարսանեկան զգեստներ են կախել՝ բողոքելով օրենքի դեմ, որը թույլ է տալիս բռնություն գործադրած անձանց խուսափել պատժից իրենց զոհի հետ ամուսնանալու միջոցով: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Կախվել է 31 զգեստ: Սա խորհրդանշական թիվ է: Այսկերպ Լիբանանի կանայք ցանկացել են ցույց տալ, որ կարող են բռնության ենթարկվել ամսվա մեջ 31 օր:

Ականատեսների խոսքերով, կախված զգեստները կախաղան բարձրացված հարսնացուների տպավորություն են գործել:

Նույն շարքից