Հասարակություն 

...Հայ-հայ է, ուզում էի ամոթանք տալ. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՍԱՍ գրուպ» ընկերության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրության հերոսներից մեկն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: Խոսքը «ՍԱՍ գրուպ» ընկերության կոմերցիոն տնօրեն, 37-ամյա Էդգար Ավետիսյանի մասին է:

Այդ նախընտրական ժողովի ժամանակ վարողը՝ «ՍԱՍ գրուպի» սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, դիմելով Էդգար Ավետիսյանին, ասել էր. «Էդո՛ ջան, կազմակերպի, ախպե՛ր ջան, սե՞նց ես կազմակերպել, մարդը ձեները բերել է, հայ-հայ է, ուզում էի ամոթանք տալ»:

Ամենայն հավանականությամբ, նրան ցուցակում ընդգրկել են՝ «ձայներ բերելու» գործընթացը լավ կազմակերպելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից