Հասարակություն 

«BMW»-ն դուրս է եկել ճանհապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

analitik.am

Ապրիլի 24-ին, ժամը 21:40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի «Դեկոր» կահույքի սրահի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 520» մակնիշի 29 LO 555 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանհապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր` 1992 թ. ծնված Ռ. Ջ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից