Հասարակություն 

Դավիթաշենում Opel-ը մխրճվել է գյուղմթերքներ վաճառող տաղավարի մեջ. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 35-ամյա Էդվարդ Մնացականյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 VR 974 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 4-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել 3Ա/4 մթերային կրպակի տաղավարի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն խանութը, որը պատկանում է անհատ ձեռներեց Էլմիրա Հովհաննիսյանին, կրել է նյութական վնաս։

Մանրամասն` shamshyan.com

Նույն շարքից