Քաղաքականություն 

Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի և ինչպես ուզի անի. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները: Վարչապետը Մարգարյանին առաջարկել է երեք երիտասարդի առաջարկել, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից:

Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, և վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի և ինչպես ուզի անի: Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է»:

Նույն շարքից