Քաղաքականություն 

Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Հնդկաստանի փոխնախագահի հանդիպումը

analitik.am

Ապրիլի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիին:

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2010թ. Նյու Դելիում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը շարունակական զարգացում է ապրում։

Հնդկաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձան քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին՝ գործարարների միջև շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը: Այս առումով կարևորվեցին այսօր ստորագրված երկկողմ փաստաթղթերը։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հնդկաստանի փոխնախագահին ներկայացրեց մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Նույն շարքից