Հասարակություն 

Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը փակ կլինի

analitik.am

Հարգելի համաքաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 26-ին ժամը 21-00-ից մինչև ապրիլի 27-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Նույն շարքից