Հասարակություն 

Երևանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։

Մանրամասն shamshyan.com

Նույն շարքից