Հասարակություն 

Նիկոլաս Քեյջը նկարահանումների ժամանակ կոտրել է ոտքը

Ամերիկացի հայտնի դերասան Նիկոլաս Քեյջը Բուլղարիայում նկարահանումների ժամանակ կոտրել է ոտքը, հայտնում է Maritsa-ը:

Պարբերականի տեղեկություններով, դերասանը վնասվածք ստացել է «211» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ Սոֆիայում:

Քեյջին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները խորհուրդ են տվել ենթարկվել վիրահատության: Դերասանն արդեն մեկնել է ԱՄՆ:

Նույն շարքից