Քաղաքականություն 

ՀՀԿ-ում սպասողական իրավիճակը դեռ երկար է շարունակվելու. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում սպասողական իրավիճակը դեռ երկար է շարունակվելու: Բանն այն է, որ առաջիկայում ձևավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու, և նշանակվելիք նախարարները պաշտոնավարելու են ընդամենը մեկ տարի: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ներսում մեկ տարի անց պաշտոնների համար կրկին մրցավազք է սկսվելու:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում ձևավորվելիք կառավարությունը կպաշտոնավարի մինչև հաջորդ տարվա ապրիլ, երբ լրանան նախագահական իր լիազորությունները, ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու երկիրը վերջնական անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի:

Միայն դրանից հետո կձևավորվի հիմնական կառավարությունը` քաղաքական նոր կառավարման համակարգի տրամաբանությանը համապատասխան: Այս փաստը, բնականաբար, ՀՀԿ-ականների մի մասն ուրախությամբ է ընդունել, քանի որ հույս ունի մեկ տարվա ընթացքում այնպես անել, որ պաշտոն ստանա, իսկ ոմանք էլ տխրել են, քանի որ կասկածում են կրկին կառավարության կազմում լինելու հեռանկարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից