Քաղաքականություն 

Խնդիրներ է ստեղծել արտագնա աշխատանքի մեկնողների համար. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանում օրենսդրական հերթական փոփոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծել արտագնա աշխատանքի մեկնողների համար: Օրաթերթը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից դժգոհություն ստացավ առ այն, որ երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր  ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, եւ օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նույն շարքից