Հասարակություն 

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայում

analitik.am

Այս գիշեր իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտներից մեկին:Այս մասին հայտնում է «Ալ-Ալյոմ»-ը:

Նախնական տեղեկություններով, հարվածները հասցվել են նշված տարածքում գտնվող ռազմական բազային: Հարվածների արդյունքում հրդեհ է բռնկվել:

Սիրիական ռազմական շրջանակներից դեռ որևէ մեկնաբանություն չկա:

Սա առաջին դեպքը չէ, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքում: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը նույնիսկ հայտարարել էր, որ իրենք կոչնչացնեն սիրիական ՀՕՊ համակարգերը, եթե դրանք վնասեն իսրայելական ինքնաթիռները:

Նույն շարքից