Քաղաքականություն 

Բանակցություններ են ընթանում Պուտին-Թրամփ հանդիպման համար

analitik.am

Մոսկվան և Վաշինգտոնը բանակցություններ են վարում  Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պատրաստելու համար: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հավելելով, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին:

Մայիսի 25-27-ի Թրամփը մեկնելու է Եվրոպա, որպեսզի մասնակցի ՆԱՏՕ-ի և G7-Ի գագաթաժողովներին: Պարբերականի տեղեկություններով, դրանից հետո ԱՄՆ նախագահը կարող է նաև հանդիպել Պուտինի հետ:

Ավելի վաղ Պուտինն ու Թրամփը ոչ մեկ անգամ են հեռախոսազրույց ունեցել, սակայն հանդիպում դեռ չի եղել:

Նույն շարքից