Հասարակություն 

Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

analitik.am

Ապրիլի 26-ին, ժամը 10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ`1991 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն ներկայացել է բաժին. նա ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի ու 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքներով:

 

Նույն շարքից