Հասարակություն 

Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի. Կարեն Կարապետյան

analitik.am

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը՝ նշելով, որ այն արմատական բարեփոխման կարիք ունի. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարներին հանձնարարարել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ:

Նույն շարքից