Հասարակություն 

Ամերիկացի միլիարդատերը 30 միլիոն է նվիրաբերել անտուն ամերիկացիներին

analitik.am

Microsoft-ի համահիմնադիր միլիարդատեր Փոլ Ալլենը 30 միլիոն դոլար է նվիրաբերել Սիեթլի բնակիչներին, ովքեր բնակարան չունեն  և ունեն ցածր եկամուտ: Սիեթլի քաղաքապետ Էդ Մյուրեյը հայտնել է, որ պետությունն իր հերթին տրամադրելու է 5 միլիոն դոլար, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բնակելի համալիր կառուցել վերոնշյալ խմբի ներկայացուցիչների համար:

Նշենք, որ 2016 թվականի ընթացքում Փոլ Ալլենը 1,45 միլիարդ դոլար նվիրատվություն է արել: Միլիարդատերը հսկայական գումարներ է նվիրաբերում հատկապես գիտության զարգացմանը:

Նույն շարքից