Հասարակություն 

Թայվանցին ձեռնաշղթաներ է հագցրել իր հանգիստը խանգարած առնետին

analitik.am

Թայվանի բնակիչ Լի Վեյ-չինը սոցկայքերից մեկի իր էջում լուսանկար է հրապարարկել՝ ցույց տալով, թե ինչպես է պատժել առնետին, որը համարձակվել է խանգարել իր հանգիստը: Լին փոքր կրծողին բռնելուց հետո ձեռնաշղթաներ է հագցրել վերջինիս և լուսանկարել:

Թայվանցին լուսանկարը հրապարակել է սոցկայքում և արել հետևյալ գրառումը. «Վերջապես բռնեցի նրան»:

Լուսանկարն արդեն հասցրել է բողոքի ալիք բարձրացնել: Լիից պահանջում են կամ սատկացնել առնետին, կամ ազատ արձակել:

Նույն շարքից