Հասարակություն 

Թուրքիայում ռուս զինվորի մասունքներ են հայտնաբերվել

analitik.am

Թուրքիայի արևելքում հայտնաբերված մասունքները պատկանում են ռուսական բանակի կապիտանի, այլ ոչ թե գեներալի: Այս մասին հայտարարել է Կարսի պատմության թանգարանի տնօրեն Նեջեթթին Ալին:

Ապրիլի 26-ին Կարսի պատմության թանգարանի ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ ռուսական բանակի գեներալի մասունքներ են հայտնաբերվել:

Արդեն հայտնի է, որ հայտնաբերված զինվորականը ծառայել է Արդահանում և զոհվել է 1877-1878 թթ ռուս-օսմանական պատերազմիժամանակ:

Կարսի թանգարանի տնօրենը նաև հայտնել է, որ զինվորականի մասունքները հայտնաբերվել են բնակելի շենքի շինարարության ժամանակ:

Նույն շարքից