«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը նախորդ տարի 11 միլիոն դրամով ժամացույց է գնել։ Այդ մասին տեղեկանում ենք Հակոբյանի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Վահե Հակոբյանը նույնպես նախորդ տարի զգալի գնումներ է ունեցել։ Նա 275 հազար եվրոյով բնակարան է ձեռք բերել։ Բացի բնակարանի ձեռքբերումից Հակոբյանը նաև անշարժ գույք է վաճառել՝ 55 միլիոն դրամով վաճառել է իր առանձնատունը, իսկ 2 միլիոն 740 հազար դրամով գնել «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա։ Մարզպետի նախորդ տարվա փոխառությունները կազմել են 50 հազար ԱՄՆ դոլար և 147 միլիոն 406 հազար դրամ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում