Քաղաքականություն 

Ծառուկյանը խորհրդարան է տանում նաև փեսաներին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ: Ֆրակցիայի քարտուղար է լինելու Վահե Էնֆիաջյանը: Պառլամենտում կլինեն ցուցակի կանայք, որովհետև նրանց տեղաշարժելը գենդերային օրենքի խախտում կնշանակի:

Մյուս հաստատուն խումբն «ընտանիքի» ներկայացուցիչներն են` Արգամը և Դավիթը: Ի դեպ, Արգամ Աբրահամյանը չորրորդ ռեյտինգային ցուցանիշն ապահոված թեկնածուն է (մոտ 34 հազար ձայն), մյուս փեսան` Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթը նույնպես Ֆլեշի փեսայի՝ Սամվել Սանամյանի հետ պայքարում լավ ցուցանիշ է ապահովել (մոտ 21 հազար): Նապոլեոն Ազիզյանի թեմայից հետո հաջորդ քննարկվող թեման Վարդանիկ Ղուկասյանն է»:

Նույն շարքից