Հասարակություն 

Հրդեհ Մամիկոնյանց փողոցում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Ապրիլի 28-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:26-ին:

Ամբողջությամբ այրվել է թիվ 127 ավտոտնակին կից խորդանոցը (մոտ 2 քմ) և ներսում կուտակված կենցաղային իրեր:

Նույն շարքից