Հասարակություն 

Գերմանիայում որոշել են պետծառայող կանանց արգելել դեմքները փակող գլխաշոր կրել

analitik.am

Ապրիլի 27-ին Բունդեսթագը օրենք է ընդունել՝ արգելելով պետական ծառայող կանանց դեմքները ծածկող գլխաշոր կրել: Օրենքի մեջ նշվում է, որ դա հակասում է պետության չեզոքությանը:

Բացի դրանից, ընդունված օրենքներով կանայք՝ անկախ դրանից, թե ինչ գործունեություն են ծավալում, պարտավոր են ցույց տալ իրենց դեմքն իրավապահ մարմիններին, եթե այդ մարմինները փորձում են պարզել վերջիններիս ինքնությունը: Անհրաժեշտության դեպքում իրավապահները կարող են ստիպել կանանց դա անել:

Փատաթուղթը պետք է հաստատվի նաև բունդեսրատի կողմից, ինչից հետո կմտնի ուժի մեջ:

Նույն շարքից