Հասարակություն 

Գիտեի, որ շուտով մահանալու եմ. Քիմ Քարդաշյան

The Ellen Show-ի ժամանակ ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է 2016 թվականին Փարիզում իր վրա կատարված հարձակման մասին: Առաջին անգամ անկեղծ խոսելով այդ մասին՝  Քիմը չի կարողացել զսպել արցունքները՝ նշելով, որ այդ դեպքից հետո այլ կերպ է նայում նյութական արժեքներին. «Մեր կյանքում ոչինչ հենց այնպես չի կատարվում: Այդ դեպքից հետո ես ավելի քիչ ուշադրություն եմ դարձնում նյութականին և ավելի շատ եմ ուշադրություն դարձնում իմ երեխաներին»:

Ռեալիթի-շոուների աստղը  նշել է, որ այդ դեպքից հետո ավելի լուրջ ուշադրություն է դարձնում նաև իր անվտանգությանը:

Ինչ վերաբերում է հարձակման ժամանակ իր զգացումներին, Քիմն ասել է հետևյալը. «Ես աղոթում էի և գիտեի, որ շուտով երկինք եմ գնալու: Հույս ունեի, որ ամուսնուս և երեխաներիս մոտ ամեն ինչ լավ կլինի: Այդ 7-8 րոպեն իսկական տանջանք էին: Ավելի վատ լինել չէր կարող»:

Նույն շարքից