Ապրիլի 7-ին Սթոքհոլմում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ հիվանդանոցում մահացել է ահաբեկչության ժամանակ վիրավորված կանանցից մեկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Սթոքհոլմում ահաբեկիչը բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ:
Այս գործում հիմնական կասկածյալն Ուզբեկստանի 39-ամյա բնակիչ Ռահմաթ Աքիլովն է, որ ավելի վաղ խոստովանել է իր մեղքը: