Քաղաքականություն 

Դիվանագիտական սկանդալ՝ Գերմանիայի և Իսրայելի միջև

analitik.am

Այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ, վերջինս հրաժարվել է պատասխանել Նեթանյահուի հեռախոսազանգին: Այս մասին հայտնում է Spiegel Online-ը:

«Ես ցանկանում էի զանգահարել Գաբրիելին և ներկայացնել իմ դիրքորոշումը, սակայն նա չպատասխանեց իմ զանգին»,-ասել է իսրայելական կառավարության ղեկավարը:

«Իմ սկզբունքը հետևյալն է. Ես չեմ հանդիպում արտասահմանցի դիվանագետների հետ,ովքեր գալիս են Իսրայել և հանդիպում են իսրայելցի զինծառայողներին վիրավորող իրավապաշտպան կազամկերպությունների հետ»,-ասել է Նեթանյահուն:

Bild-ն իր հերթին գրում է, որ Նեթանյահուն Գաբրիելիի հետ հրաժարվել է հանդիպել ապրիլի 25-ին, ինչը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել:

Նույն շարքից