Հասարակություն 

Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք

analitik.am

Երևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեով նախատեսված «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից մեկնարկած ծրագրով նախադպրոցական հաստատությունները նորոգվում ու համալրվում են կոշտ գույքով (սեղան, աթոռ, զգեստապահարան, մահճակալ, խոհանոցային սեղաններ և սննդի պահպանման համար նախատեսված պահարաններ), խոհանոցային սպասքով (էմալապատ և ալյումինե կաթսաներ) և կենցաղային տեխնիկայով (սալօջախ, սառնարան): 2012-16թ.թ. համայնքային ենթակայության մանկապարտեզները համալրվել են 40775 միավոր նոր գույքով:

Նույն շարքից