Հասարակություն 

Սիմոն Բաբայանը պատմել է փաստաբանների միջև ծեծկռտուքի մասին

Այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, խոսելով երեկ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին, նշեց, որ ամեն ինչ սկսվել այն բանից, երբ Աթանեսյանը փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառման տակ սեռական բնույթի հայհոյանք է հասցրել իր հասցեին:

Բաբայանը նշեց, որ ապրիլի 27-ին Արսեն Հարությունյանի հետ գնացել է Տիգրան Աթանեսյանի մոտ պարզաբանում ստանալու համար: Բաբայանի խոսքերով, իրենց հետ Աթանեսյանի հետ հանդիպման են գնացել նաև Վրեժ Խաչիկյանը և Գևորգ Մկրտչյանը, որոնց իրենք հանդիպել են պատահաբար:

Փաստաբանական դպրոցի տնօրենի խոսքերով, Աթանեսյանը հաստատել է, որ հայհոյել է իրեն,խոսակցության ժամանակ կրկին դա արել է և հարվածել, ինչի արդյունքում քաշքշուկ է սկսվել: Վրեժ Խաչիկյանը և Գևորգ Մկրտչյանը բաժանողի դերում են եղել:

Բաբայանը, պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք հրաժարական տալ, ասաց՝ ոչ:

Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ վերոնշյալ 4 անձինք ներխուժել են իր գրասնեյակ և միանգամից հարվածներ հասցրել իրեն և իր գործընկեր Արմեն Սողոմոնյանին:

Նույն շարքից