Հասարակություն 

Գողություն՝ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում

analitik.am

Ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 51.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից