Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, հակառակ դեպքում Ֆրանսիա դուրս կգա ԵՄ-ից:
«Մենք պետք է բարեփոխումներ իրականացնենք Եվրոպայում: Մենք պետք է նոր Եվրամիություն ունենանք, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին և կարգավորենք մեր գլոբալիզացիան: Եթե որոշեմ շարունակել ԵՄ-ի ընթացիկ գործունեությունը, կդավաճանեմ իմ ժողովրդին: Ես չեմ ցանկանում դա, քանի որ մենք կստանանք Frexit կամ նոր «Ազգային ճակատ»»,-ասել է Մակրոնը:
Frexit-ի մասին խոսում է նաև Մակրոնի մրցակի Մարի Լե Պենը, ով բազմիցս հայտարարել է, որ նախագահ ընտրվելուց հետո հանրաքվե է անցնակցնելու: