Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Ալիևյան կլանին ձեռք չի տալիս լայնածավալ պատերազմը Ղարաբաղում.Վարդան Խաչատրյան

analitik.am

«Ամռանը հայկական կողմի գործողությունների ընթացքում ադրբեջանցիները տասնյակ կորուստներ էին տվել և Ադրբեջանում հնչում էին երկրում եռօրյա սուգ հայտարարելու կոչեր: Ադրբեջանական իշխանությունները ստիպված եղան վիրավորների մի մասին տեղափոխել թուրքական հոսպիտալներ` երկրի ներսում հասարակական կարծիքից զգուշանալով»,-այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը և դրա հետևանքներին, ասաց նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:


Նա նշեց, որ Ադրբեջանը բացել է մի քանի դիպուկահարների և դիվերսանտների դպրոցներ` Ղարաբաղում գործելու համար, սակայն դրանց գործողությունների արդյունավետությունը բավականին ցածր են:


«Ադրբեջանը փորձելով վրեժ լուծել ամռանը կրած ծանր կորուստների համար դիմեց անզեն ուղղաթիռի խոցմանը և այդ փաստը լայնորեն լուսաբանվեց ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից»,-նշեց Վ.Խաչատրյանը:


Վ.Խաչատրյանը նշեց, որ հայկական կողմը պետք է ձեռք առնի այնպիսի միջոցառումներ, որոնք ավելի շատ ցավոտ կլինեն Ադրբեջանի համար, սակայն չպետք է այդ լոկալ դեպքը տանել դեպի լայնածավալ ռազմական գործողություններ:


Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի իշխանություններին, ալիևյան կլանին ձեռք չի տալիս սկսել լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ դա կարող է հանգեցնել ալիևյան կլանի հեռացմանը:


Վ.Խաչատրյանը հավելեց, որ հայկական կողմն էլ իր կողմից չպետք է իրավիճակը սրի այն աստիճան, որ Ադրբեջանի հետ սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ:

Նույն շարքից