Հասարակություն 

Մոսկվա-Բանգկոկ օդանավի տուժած ուղևորների մեջ հայկական ազգանունով կին կա

Այս գիշեր Մոսկվայից Բանգկոկ թռչող օդանավն ընկել է ուժեղ տուրբոլենտության հոսանքի մեջ: Դա տեղի է ունեցել այնքան հանկարծակի, որ օդանավի անձնակազմը չի հասցրել ուղևորների զգուշացնել այդ մասին, ինչի պատճառով էլ մի քանի ուղևոր վնասվածք է ստացել:

Վնասվածք ստացած 27 ուղևորների անուններն արդեն հրապարակվել է, և նրանց թվում կա նաև հայկական ազգանունով մի կին՝ 1982 թվականին ծնված Ավեդիսյան Տատյանա:

Այս պահին տուժողները գտնվում են Բանգկոկի հիվանդանոցներից մեկում:

«Աէրոֆլոտ» ընկերությունն արդեն հերքել է այն տեղեկությունները, որ ուղևորներից մի քանիսը ողնաշարի կոտրվածք ունեն:

Նույն շարքից