Հասարակություն 

Ուղևորատար ավտոբուսների վարորդները մրցավազք են կազմակերպել /տեսանյութ/

analitik.am

Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսների վարորդները մրցավազք են կազմակերպել մայրուղու վրա: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոբուսներից մեկը դուրս գալիս հանդիպակաց գիծ և ընթացքը շարունակում ճանապարհի այդ հատվածով:

The Times of India-ը գրում է, որ դեռ հայտնի չէ, թե ինչու են վարորդներն այդկերպ վարվել, սակայն ենթադրվում է, որ նրանք դա արել են, որպեսզի տեղավորվեն «գծատերերի» սահմանած ժամկետի մեջ՝ հաղթահարել 40 կմ մեկ ժամում, իսկ Հնդկաստանում դա անելը բարդ է խցանումների պատճառով:

Այս դեպքով սկսվել են ստուգումներ:

https://www.youtube.com/watch?v=SrFmvuHUZ1Q

Նույն շարքից