Քաղաքականություն 

Սաուդյան Արաբիայում գտնվող Անգելա Մերկելը հրաժարվել է գլխաշոր կրել

analitik.am

Աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, The Independent-ի փոխանցմամբ, թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է հետևել դրես-կոդին և չի կրել գլխաշոր:

Deutsche Welle-ն իր հերթին, անդրադառնալով բանակցություններին, հայտնում է, որ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական և ռազմական ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին:

Նշենք, որ Սուդյան Արաբիայում կանայք պարտավոր են կրել գլխաշոր, սակայն տեղի օրենքներով դա չի վերաբերում արտասահմանցի կանանց:

Նույն շարքից