Քաղաքական 

Արմեն Մուրադյանն ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են,  թե առողջապահության նախկին նախարար, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր նեղ շրջապատում ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար: Եվ անցումային այս փուլում կրկին ակտիվացել է` ապավինելով Վեհափառի օժանդակությանը, որի օգնությամբ էլ արվել էր նախարարական առաջին պասաժը:

Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ոչ թե ատամներով, այլ, ինչպես կատակեցին կառավարությունից, «ժանիքներով» է բռնել, եւ նման հեռանկար, գոնե մոտ ապագայում, «անհնար» է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից