Քաղաքական 

Սպիտակ տունը հայտնել է Թրամփ-Պուտին սպասվելիք հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր՝ մայիսի 2-ին հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Զրույցը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 20:30-ին և, ինչպես հայտնում է Reuters-ը, քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են Սիրիայի պատերազմին:

Նշենք, որ երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի վերջին, իսկ երկրորդը՝ ապրիլի սկզբին:

Նույն շարքից