ԱՄՆ պետքարտուղարությունը Եվրոպայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացնում է հնարավոր ահաբեկչությունների մասին:
«Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում է ամբողջ Եվրոպայում ահաբեկչության պահպանվող սպառնալիքի մասին: Այս զգուշացման ժամկետը լրանում է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին»,-ասված է տարածված հայատարարության մեջ:
Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս ցուցաբերել զգոնություն: Սա հատկապես վերաբերում է մարդաշատ վայրերին՝ առևտրի կենտրոններին, ակումբներին, օդանավակայաններին և այլն: